Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվել․ փրկարարները դեպքի վայրում են


Խոսրովի անտառ պետական արգելոցում ծուխ է նկատվել․ փրկարարները դեպքի վայրում են

  • 18-06-2020 16:20:48   | Հայաստան  |  Հասարակություն

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 18-ին, ժամը 14:41-ին տեղեկություն է ստացվել, որ  Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյոսոս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։
 
Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղաթիռ։
 
Դեպքի վայրում են գտնվում ընդհանուր թվով 40 հրշեջ-փրկարար։
 
 ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play