Հաստատվել է կորոնավիրուսի 459 նոր դեպք և 706 առողջացած. գրանցվել է մահվան 19 դեպք, 9-ը՝ այլ հիվանդությունից


Հաստատվել է կորոնավիրուսի 459 նոր դեպք և 706 առողջացած. գրանցվել է մահվան 19 դեպք, 9-ը՝ այլ հիվանդությունից

  • 19-06-2020 11:00:57   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 19.157 դեպք, որոնցից 8266-ը՝ առողջացած, 319-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.462 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 91.943 թեստավորում:
 
Այսպիսով՝ Հայաստանում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 459 նոր դեպք և 706 առողջացած։
 
 
Գրանցվել է մահվան 19 դեպք:
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play