Խոսրովի անտառում վերսկսվել են հետախուզման աշխատանքները. մխացող օջախներ չեն նկատվել


Խոսրովի անտառում վերսկսվել են հետախուզման աշխատանքները. մխացող օջախներ չեն նկատվել

  • 20-06-2020 10:35:39   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 20-ին, ժամը 08։00-ին Խոսրովի անտառ պետական արգելոցում անտառտնտեսության աշխատակիցները վերսկսել են հետախուզման աշխատանքները։
 
Ծխացող օջախներ չեն նկատվել։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԻ նախարարությունը:
 
Հիշեցնենք, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածում հրդեհը բռնկվել էր հունիսի 18-ին, ժամը 14:41-ի սահմաններում: Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ էր բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր էր մեկնել նաև ուղղաթիռ։ Հրդեհի վայրում արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով պարբերաբար իրականացվել է օդային հետախուզություն ։ 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play