Զանգեզուրի ՊՄ կոմբինատը ֆինանսական աջակցություն է հատկացրել աշխատակիցներին
25-06-2020 12:27:14 | | Հասարակություն
Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատը (ԶՊՄԿ) իր հերթական սոցիալական ծրագիրն է իրականացրել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում։ Կոմբինատի 5000 աշխատակցի հատկացվել է 250.000-ական դրամ եւ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի որոշմամբ ընկերության խոցելի խումբ համարվող տարիքով աշխատակիցներին տրվել է արձակուրդ` աշխատավարձի պահպանմամբ:
Ինչպես տեղեկացրեցին կոմբինատի աշխատակիցները, հարկային պահումներից հետո յուրաքանչյուր աշխատող արդյունքում ստացել է 190 000 դրամ։
Տեղեկացվեց նաեւ, որ ձեռնարկության արտադրամասերը օրական երկու անգամ ախտահանվում են, աշխատակիցները ջերմաչափվում են ամեն հերթափոխից առաջ, եւ չնչին ջերմության առկայության դեպքում տվյալ աշխատակիցը ուղարկվում է տուն: