Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի զինվորներին ու սպաներին պատվոգրերով շնորհավորելու կապակցությամբ


Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի զինվորներին ու սպաներին պատվոգրերով շնորհավորելու կապակցությամբ

  • 26-06-2020 10:35:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Մայիսյան հերոսամարտերի՝ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի, Արցախյան ազատամարտում Շուշիի ազատագրման, հանուն ազգային ինքնության պահպանման՝ Ավարայրի հերոսական ճակատամարտի, Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերի, Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման կապակցությամբ, եւ
 
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար, 
 
հիմնվելով՝ 
«Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի, 21 հունվար 2014 թ., 
«Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» օրենքի, 11 հունվար 2018 թ., 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի զինվորական կոչումներ շնորհելու մասին» որոշման վրա, 24 փետրվար 2018 թ., 
 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահի հատուկ հրամանագրերով Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի մեկ տասնյակից ավելի զինվորներ ու սպաներ պարգեւատրվեցին պատվոգրերով, մի խումբ հրամանատարների շնորհվեցին զինվորական բարձրագույն կոչումներ, ամրագրվեցին նրանց պաշտոններն ու պարտականությունները։ 
 
Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատարի հրամանով Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի մի խումբ զինծառայողների շնորհվեցին կրտսեր եւ ավագ սպայական զինվորական կոչումներ: 
 
Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի ձեւավորման գործընթացը մեկնարկել է այն բանից հետո, երբ 2011 թ․ մարտի 29-ին կայացվել է որոշում Արեւմտյան Հայաստանի հայերի մշտական, զինված, դրական, ակտիվ չեզոքության մասին, պաշտպանելու համար հայերի եւ մերձավորարեւելյան տարածաշրջանի բնիկ ժողովուրդների ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։ 
 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության 
մամուլի ծառայություն
24.06.2020 թ․
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն