ՀՀ զինված ուժերը նշում են ռազմաավիացիոն ուժերի օրը


ՀՀ զինված ուժերը նշում են ռազմաավիացիոն ուժերի օրը

  • 26-06-2020 12:30:32   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը  Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ՀՀ զինված ուժերի տոնացույցում հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օր և որ  այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 28-րդ տարեդարձը:
 
«Տոնի առիթով շնորհավորում ենք հերոսական ուղի անցած զորատեսակի օդաչուներին ու սպասարկող անձնակազմին, նաև՝ բոլորի՛ս, և ցանկանում խաղաղ երկինք։
 
ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում»,- գրել է Ստեփանյանը։
Նոյյան տապան  -   Հասարակություն