«Ձյունիկ սառնարանի» շենքի պայթեցման աշխատանքները՝ հուլիսի 8-ին

07-07-2020 14:40:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


2020 թվականի հուլիսի 8-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման
աշխատանքներ։
 
Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց - Արշակունյաց պողոտա - Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
 
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ կիրականացնեն հերթապահություն։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 251 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար