#COVID_19 վարակակիրների թիվն աշխարհում՝ այսօրվա դրությամբ.mamul.am

10-07-2020 12:45:28   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

Հուլիսի 10-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 11 874 226 է, մահացել է 545 481 մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով (Johns Hopkins CSSE)՝ աշխարհում վարակվածների թիվը կազմում է 12 268 630 մարդ, մահացել է 554 928 հիվանդ, ապաքինվել՝ 7 226 988-ը։

Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Միացյալ Նահանգներում` 3 118 008 (մահացել է 133 291 մարդ), որին հաջորդում են Բրազիլիան՝ 1 755 779 վարակակիր (մահացել է 69 484 մարդ), Հնդկաստանը՝ 793 802 (մահացել է 21 604 մարդ), Ռուսաստանը՝ 706 240 վարակակիր (մահացել է 10 826 մարդ), Պերուն՝ 316 448 վարակակիր (մահացել է 11 314 մարդ), Չիլին՝ 306 216 (մահացել է 6 682 մարդ), Մեծ Բրիտանիան`289 154 վարակակիր (մահացել է 44 687 մարդ) և Մեքսիկան՝ 282 283 վարակակիր (մահացել է 33 526 մարդ):

mamul.am

 


Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 321 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար