Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել


Քննչական կոմիտեի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

  • 13-07-2020 17:06:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել, որին մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի  ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները: 
 
Զեկուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի կողմից 2020թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին:
 
Նշվել է,  որ 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվել է 747 քրեական գործ,  որից 151-ը փոխանցվել է 2019 թվականից, իսկ  596-ը  վարույթ է ընդունվել 2020թ.  առաջին կիսամյակում,  250 քրեական գործ փոխանցվել է հուլիս ամիս:
 
Քննչական բաժնի վարույթում քննված  քրեական գործերով 65 անձ  ներգրավվել է որպես մեղադրյալ:
 
Քննչական բաժնում քննվող կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ բոլոր քրեական գործերը բացահայտված են:
 
Խորհրդակցության ավարտին՝ Հայկ Գրիգորյանը հանձնարարականներ է տվել ինչպես առանձին քրեական գործերի, այնպես էլ՝ աշխատանքներն առավել  համակարգված կազմակերպելու, քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: 
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play