Հակառակորդին հաջողվել է մտնել ավելացված արժեքով ծառայություններ մատուցող փոքր VAS՝ ուղարկելով սուտ հաղորդագրություններ
17-07-2020 14:25:56 | Հայաստան | Հայտարարություններ
Վաղ առավոտյան ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (ավելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը՝ հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում:
Այս մասին հայտնում է Վիվա-ՄՏՍ-ը՝ հավելելով, որ ինչպես արդեն նշել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, դա հակառակորդի հերթական ապատեղեկատվությունն է:
«Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ: Ըստ VAS օպերատորի՝ ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են իրենց ուղարկած հերքումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիները SMS-ներ են ստանում զորահավաքի եւ սահմանին կորուստների մասին: Այդ հաղորդագրությունները կեղծիք են եւ հերքել է պաշտպանության նախարարությունը: