Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, Քննչական կոմիտեում հարցաքննվել է. ՀԺ


Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, Քննչական կոմիտեում հարցաքննվել է. ՀԺ

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, օրերս Քննչական կոմիտեում հարցաքննվել է:
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ հարցաքննվել է «Պարտեզ» ռեստորանի մոտ 2019 թվականին տեղի ունեցած միջադեպի գործով:
 
Նվեր Ծառուկյանը ունի վկայի կարգավիճակ: 
 
Հիշեցնենք՝ հունիս ամսին նա չէր կարողացել ներկայանալ հարցաքննության, քանի որ նրա մոտ կորոնավիրուս էր հաստատվել:
 
2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր զինված միջադեպի: Արձակված կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել 7, մահացել՝ 2 անձ. նրանցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 30-ամյա Արտաշես Գևորգյանը, մյուսը 21-ամյա Ջիվան Հարությունյանն էր: Հունվար ամսին ՔԿ-ն հայտարարեց, որ 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է. նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, խուլիգանության հոդվածներով, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Մյուս մեղադրյալների, սպանությունների, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու, ինչպես նաև գործով դեռևս չպարզված անձանց վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը