Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, 509 պացիենտ առողջացել է. ԱՆ


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 383 նոր դեպք, 509 պացիենտ առողջացել է. ԱՆ

  • 25-07-2020 11:06:40   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36996 դեպք, որոնցից 26243-ն` առողջացած, 700-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9833 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 155664 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1850 թեստ, որից 1467-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
 
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 383 նոր դեպք և 509 առողջացած։
 
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 220-ի:
Նոյյան տապան  -   Հասարակություն