Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 21 աշխատակից վարակված է կորոնավիրուսով


Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 21 աշխատակից վարակված է կորոնավիրուսով

  • 27-07-2020 13:35:01   | Հայաստան  |  Հասարակություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ  ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով։ Հուլիսի 27-ի դրությամբ բուժման մեջ է ծառայության 21 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:
 
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ,
 
Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
 
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժին-3
Աջափնյակ և Դավթաշեն բաժին-2
Էրեբունի-Նուբարաշեն բաժին -3
 
Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵԼ, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՐՎԵԼ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:
 
Տեղեկացնենք, որ հուլիսի 27-ի դրությամբ բուժման մեջ է Ծառայության 21 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:
 
Ծառայությունը շարունակում է Պարետի կողմից սահմանված կանոնների խստագույն պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքը։
 
Լինենք առողջ»,- գրված է ֆեյսբուքյան էջում։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն