Ինչպիսի՞ աջակցություն է նախատեսվում սահմանապահ բնակավայրերի համար


Ինչպիսի՞ աջակցություն է նախատեսվում սահմանապահ բնակավայրերի համար

  • 28-07-2020 13:00:23   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը կառավարության հետ քննարկման արդյունքում այսպիսի աջակցություն է նախատեսում սահմանապահ բնակավայրերին:
 
Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած
50% էլեկտրաէներգիան
50% բնական գազը
50% ոռոգման ջուրը
 
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի
❗100% հողի հարկը
❗100% գույքահարկը
ԱՅՍՈՒՀԵՏ սահմանապահ աշակերտներին դասագրքերը կտրվեն
❗50% զեղչված կամ
❗ԱՆՎՃԱՐ
Ադրբեջանական վայրագություններից վնասված բնակելի տները, օրենքի ուժով
❗100% կվերականգնվեն անվճար( աշխ. սկսվել են)
Սպանված գյուղ. եւ/կամ մթերատու կենդանիների համար կտրվի
❗100% փոխհատուցում
Աստված մի արասցե, վիրավորվելու հետեւանքով հաշմանդամության կարգ ձեռք բերելու դեպքում միանվագ
❗ 1-3 մլն դրամ + անվճար բուժօգնություն
❗5 մլն դրամ զոհվածի ընտանիքին»։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն