Նոր Գեղիի ոռոգման ջրի խողովակի խցանման հետեւանքով կտրվածք է արվել. ներսում հայտնաբերվել է դի. ԱԻՆ


Նոր Գեղիի ոռոգման ջրի խողովակի խցանման հետեւանքով կտրվածք է արվել. ներսում հայտնաբերվել է դի. ԱԻՆ

  • 29-07-2020 10:33:02   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 28-ին՝ ժամը 14:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում ոռոգման ջրի խողովակի խցանումը բացելու նպատակով խողովակի վրա կտրվածք է արվել, որտեղ ենթադրվել է, որ դի կա: Դին խողովակից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
 
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները ՋՕ-ի (ջրօգտագործողներ) աշխատակիցների հետ համատեղ ուժերով դին դուրս են բերել խողովակից։
Նոյյան տապան  -   Հասարակություն