Երևանում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել


Երևանում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել

  • 29-07-2020 15:18:59   | Հայաստան  |  Հասարակություն

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին, ժամը 14։37-ին ահազանգ է ստացվել, որ  Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել։ 
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
 
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն