Ամատունի Վիրաբյան. Ստեղծվում է Հայոց ցեղապանության տվյալների բազա՝ զոհերի անունների ընդգրկմամբ<br />


Ամատունի Վիրաբյան. Ստեղծվում է Հայոց ցեղապանության տվյալների բազա՝ զոհերի անունների ընդգրկմամբ

  • 20-04-2011 17:29:42   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի ազգային արխիվը բաց է տեղի եւ օտարերկրացի ցանկացած ուսումնասիրողի համար։ Այս մասին ապրիլի 20-ի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, հավելելով, որ ներկայումս ստեղծվում է տվյալների բազա՝ Հայոց ցեղասպանության զոհերի անունների ընդգրկմամբ։ Նա հայտնեց նաեւ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվում պահվող 10 հազար փաստաթղթերի մեծ մասը մինչեւ 2015 թվականը կտեղադրվի Ինտերնետում։ Ա.Վիրաբյանը նշեց, որ ըստ արխիվների մատչելիության մասին Եվրոխորհրդի համապատասխան բանաձեւի Հայաստանի քաղաքացիները պետք է կարողանան օգտվել Եվրոխորհդրի անդամ մյուս երկրների, այդ թվում եւ Թուրքիայի, ազգային արխիվների: Սակայն Թուրքիայի ազգային արխիվից օգտվելու համար մի շարք լուրջ խնդիրներ կան, եւ առաջին հերթին այն, որ ուսումնասիրողները պետք է տիրապետեն օսմաներենին։ Բացի այդ, թուրքական արխիվում ուսումնասիրողին օրական տրամադրում են միայն 5 գործ, իսկ Հայաստանի արխիվում՝ 15-ը։ «Թուրքիայում կա ռազմական արխիվ, որը փակ է. անգամ 1915 թվականի փաստաթղթերը դեռ գաղտնազերծված չեն»,- հավելեց Հայաստանի ազգային արխիվի տնօրենը։
Նոյյան տապան  -   Հասարակություն