Հիմնանորոգմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես փակ կլինի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը


Հիմնանորոգմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես փակ կլինի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

  • 29-07-2020 17:35:06   | Հայաստան  |  Հասարակություն

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածի (7.7 կմ) հիմնանորոգմամբ պայմանավորված՝ երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի նշված ճանապարհի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ հատվածը։ Մինչև 3,5 տոննա տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհով, իսկ 3,5 տոննայից բարձր տրանսպորտային միջոցների համար առաջարկվում է երթևեկել Աշտարակ-Կոտայք –Սևան-Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհով։ 
 
Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից տեղադրված են անվտանգության նշաններ։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։
 
 
--
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ.՝ +374 10 511 354
 
Նոյյան տապան  -   Հասարակություն