Հանրապետությունում հստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 10-ը մարդ, ամենաերիտասարդը՝ 41 տարեկան.ԱՆ


Հանրապետությունում հստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 10-ը մարդ, ամենաերիտասարդը՝ 41 տարեկան.ԱՆ

  • 31-07-2020 13:25:01   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38.550 դեպք, որից 28.997-ը՝ առողջացած, 738-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163.736 թեստավորում:
 
Այսպիսով՝ այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 354 նոր դեպք և 631 առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է:
Նոյյան տապան  -   Հասարակություն