Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 888 կազմակերպության գործունեությունը


Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 888 կազմակերպության գործունեությունը

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 30-ի դրությամբ  կայացվել է 4 888  կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝   60 313 ստուգում, որից միայն  688-ը՝ նշված օրը:
 
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
 
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն