IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի հոբելյանական տրանշի տեղաբաշխումը


IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի հոբելյանական տրանշի տեղաբաշխումը

  • 03-08-2020 17:50:50   | Հայաստան  |  Ֆինանսներ

 
Հոբելյանական՝ 10-րդ թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամուտը՝ 4,75%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Տեղաբաշխումն ավարտվել է ս․թ․ օգոստոսի 3-ին։ 
 
Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» և գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից։ 
Բանկի Ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով տեղաբաշխման նման արագությունը կանխատեսելի էր․ «Դեռ մինչև պարտատոսմերի թողարկումը ստանում էինք բազմաթիվ հարցադրումներ մեր հաճախորդների կողմից, թե երբ կկարողանան ձեռք բերել IDBank-ի պարտատոմսերը։ Այս պահին երկրորդային շուկայում շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 4 տրանշի պարտատոմս` 15 մլն դոլար և 250 մլն ՀՀ դրամ ծավալով»,- ասել է Արման Ասատրյանը։ 
 
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։ 
 
Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 1/291Ա որոշմամբ։ Ազդագրի էլեկտրոնային տարբերակին  և թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ  IDBank-ի պաշտոնական կայքում   www.idbank.am։
 
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ