Նվիրվում է Կիլիկիայի անկախության հռչակագրի 100-ամյակին


Նվիրվում է Կիլիկիայի անկախության հռչակագրի 100-ամյակին

  • 04-08-2020 07:40:15   | Հայաստան  |  Վերլուծություն

 

 

Առանց խորամուխ լինելու պատմական, մշակութային ու քաղաքակրթական հարցերի մեջ ապացուցելու համար, որ Կիլիկիան Հայաստան է, խոսենք Կիլիկիային վերաբերող մերձակա ժամանակահատվածի իրավական-քաղաքական իրողությունների մասին։ (1) (2)

 

Մարկ Սայքսի(Անգլիա),ԺորժՊիկոյի(Ֆրանսիա)եւՀայ Ազգային պատվիրակությաննախագահ Պողոս ՆուբարիմիջեւԼոնդոնում՝ 1916-իհոկտեմբերի 27-ին, կնքվածհամաձայնագրի հիման վրակազմավորվելու էր Հայկականլեգեոն, որըֆրանսիական զորքերիկազմում պետք է մասնակցերՕսմանյան կայսրությանդեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան ռազմաճակատում, ինչիդիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։(3)

 

ֆրանսիական կառավարությունը՝ 1916 թ․նոյեմբերին,սահմանեց կամավորության սկզբունքները. լեգեոնական կարող էին լինել միայն հայերն ու արաբները, հրամանատարները լինելու էին ֆրանսիացի սպաներ, լեգեոնի ծախսերը հոգալու էր ֆրանսիական կառավարությունը։

 

Արեւելյան լեգեոնըմարտական առաջին մկրտությունն ստացավ 1918-ի սեպտեմբերի 19-ին, Պաղեստինում (Արարայի ճակատամարտում, 1918թ․),այնուհետեւ, անգլո–ֆրանսիական զորքերի կազմում, մասնակցեց Սիրիայի ու Լիբանանի համար մղված մարտերին։ 1918-ի հոկտեմբերի կեսերինԲեյրութումստեղծվեց 4-րդ գումարտակը, լեգեոնի հայ զինվորների թիվը հասավ 5000-ի։1918թ․նոյեմբեր–դեկտեմբերին լեգեոնը, որն արդեն Հայկական էր կոչվում, մտավ Կիլիկիա, գրավեց կարեւոր ռազմավարականկետեր եւ մասնակցեց նրա պաշտպանությանը։

 

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1918 թ. հոկտեմբերի 30–ին,Դաշնակիցների եւՕսմանյան կայսրության միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքված զինադադարիհամաձայն նախատեսված էր․

Հոդված 16․ «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը... Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից»։

Հոդված 24․ «Հայկական մարզերից (որեւէ) մեկում անկարգություններ ծագելու դեպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրավելու իրավունքը»: (4)

 

ԱՄՆ28-րդ նախագահՎուդրոՎիլսոնիկայացրածԻրավարարվճռիհամաձայն՝ թուրքականզինվածուժերըպարտավորէին1920 թ. նոյեմբերի22-իցհետոդուրսգալԱրեւմտյանՀայաստանիչորսմարզերից եւ դրանց հարող տարածքներից։ Իրավար վճռով որոշված տարածքների հարցը Սեւրի խաղաղության պայմանագրում ձեւակերպված է այսպես.

Հոդված 89․ «Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի մարզերում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ»: (5)

 

Սակայն, ինչպես վերը նշված որոշումների դեպքում, այնպես էլ Հայկական Կիլիկիային ինքնավարություն տալու պայմանավորության պարագայում, սկսում է գործել Հայկական հարցը ամեն կերպ շրջանցելու, արդեն իսկ կայացված որոշումներն ու իրողությունները չեզոքացնելու գործելակերպը։

 

Այս դեպքում տրվում է հետեւյալ բացատրությունը․ Ֆրանսիայի արեւելյան քաղաքականության մեջ տեղի ունեցած շրջադարձից հետո, երբ Ֆրանսիան սկսում էմերձենալ քեմալականներիհետ,Հայկական լեգեոնը1920թ․-ի օգոստոսինամբողջովին լուծարվում է։Չնայածհերոսական դիմադրությանըգերակշռող ուզինված թուրք հրոսակներին, հայժողովուրդը կրկինթողնում է Կիլիկիան։ (6)

 

Հետագայում, 1921 թ․ հոկտեմբերի 20-ին կնքված պայմանագրով,Ֆրանսիան հանձնում էԿիլիկիան Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությանը։(7) (8)

 

Ահա այս ճգնաժամային պայմաններում է, որ Կիլիկիայի հայերը 1920 թ․ օգոստոսի 4-ին ընդունում են Կիլիկիայի անկախության մասին հռչակագիրը, որը ստորագրել են Ամբողջական Հայաստանի Ներկայացուցիչ Միհրան Տամատյանը եւ Ատանայի Հայոց Առաջնորդ Գեւորգ Վարդապետ Արսլանեանը։ (9) (10)

 

Հռչակագիրը կարեւոր փաստաթուղթ է, ընդդեմ ամեն տեսակ կուլիսային անօրինական պայմանավորվածությունների, գործարքների եւ հայկական տարածքների բռնազավթումների։ Դա կարեւոր փաստաթուղթ է, Կիլիկիայի անկախության վերականգման։

 

Կիլիկիան Հայաստան է։

 

Կիլիկիայի անկախությունը վերականգնվելու է 1918-1920 թթ․ ընթացքում հայ ժողովրդին տրված իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու ընթացքում եւ այդ ճանապարհով։

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

 

4 օգոստոս 2020թ.

 

--------------------------

 

Ծանոթագրություն

  1. Կիլիկիայի հայկական պետության դարաշրջանի հայկական աղբյուրներում Կիլիկիան անվանվում էր աշխարհկամտուն,Աշխարհ ԿիլիկիոկամԱշխարհ Հայոց: Արաբների օրինակով,որոնք Կիլիկիան անվանումէինՍիսի երկիր, 7-րդ դարի հայ մատենագիրներից մեկը՝ Գրիգոր Տղան (1173-1193), Կիլիկիան անվանում էրՍիսվանկամՍիսուանանուններով, հայկական պետության մայրաքաղաքՍիսի անունով։ ՂեւոնդԱլիշանը Կիլիկիայի պատմությանն ու աշխարհագրությանը նվիրված իր աշխատությունում եւս անվանել է Սիսվան (Սիսի աշխարհ): 19-20-րդ դարերի հայ միքանի հեղինակներ, որոնց թվում եւ Ալիշանը,հայկական պետության գոյության դարաշրջանի(11-14-րդ դարեր) Կիլիկիան անվանում էինՀայկականԿիլիկիա: Ակադեմիկոս Հ. Օրբելին իր աշխատություններումօգտագործում էրԿիլիկյան Հայաստանտերմինը: Այս տերմինը ավելի ճիշտ է, քանի որ այն վերացնում էր առաջացած խառնաշփոթը, ինչը պայմանավորվածէր նրանով, որ որոշ պատմաբաններ Կիլիկիան համեմատում էին Փոքր Հայքիհետ՝ ենթադրելով,թե Փոքր Հայքը գոյություն է ունեցելՄիջերկրական ծովիափերին՝Հուստինիանոսիժամանակներիցսկսած:

Տես, Կիլիկիա։ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1

  1. Կիլիկիա։ Կիլիկիայի հայկական պետության տարածքը կազմվել է բուն Կիլիկիայիցեւ հարակից մարզերից: Կիլիկիայիսահմանները որոշվում էին հետեւյալ կերպ. 1. արեւմուտքից սահմանակից էրՊամփիլիային,ԻսավրիայինեւՊիսիդիային2. հյուսիսից սահմանակից էրԼիկաոնիայինուԿապադովկիային3. Արեւելքիցսահմանակից էրԿատաոնիայինուԿոմագենեին4. հարավ-արեւելքից սահմանակից էրՍիրիային։ Բուն Կիլիկիայի սահմանները փոփոխվում էին: Հին ժամանակներում Կիլիկիայի սահմանները շատ ավելի ընդարձակէին՝ հասնում էին մինչեւ Հալիս գետի միջին հոսանքներ: Այդ մարզը, որի կենտրոնը Մաժակ քաղաքն է եղել(Մազակա, այժմ՝ Կեսարիա), անվանվում էր Կիլիկիա (ավելի հին Կիլակուից), որից եւ այս անվանումը տարածվել է ամբողջ տարածքի վրա: Արեւելքում Կիլիկիան տարածվում է մինչեւ Եփրատ:

Տես, Կիլիկիա։ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%AB%D5%A1

  1. 1515թվականին Կիլիկիան նվաճվում էՕսմանյան կայսրությանկողմից։ Չնայած դարավոր օտար տիրապետությանը,մինչեւ1915 թվականը Կիլիկիայումհայժողովուրդը մեծ քանակ էր կազմում։1909թվականինԿիլիկիայում տեղի է ունենում Երիտթուքերի կողմից կազմակերպված Կիլիկիայի հայության կոտորած։Վեց տարի անց Կիլիկիան հայաթափ է արվում Հայոց ցեղասպանությանհետեւանքով։ Չնայած ծանր կորուստներին, Հայոց ցեղասպանությունը վերապրած շատ հայեր շուտովսկսում են վերադառնալ Կիլիկիա, որն ըստՍեւրի խաղաղության պայմանագրի անցնելու էրՖրանսիային։Սակայն թուրքական գրոհների ներքո, Ֆրանսիան միայնակ է թողնումհայգաղթականներին։

Տես, Հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին։ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%AB_%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8_%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4%D5%AB%D5%B6

  1. Տես, The Treaty of Sèvres, 10 August 1920․

https://wwi.lib.byu.edu/index.php/Section_I,_Articles_1_-_260

  1. Տես, Mudros Agreement: Armistice with Turkey (October 30, 1918)․

http://germanhistorydocs.ghi-dc.org/pdf/eng/armistice_turk_eng.pdf

  1. Արեւելյան լեգեոնի հրամանատար նշանակվեց ֆրանսիական բանակի գնդապետ Ռոմիեոն, որը1916 թ. նոյեմբերի վերջերինժամանեց Կահիրե եւ Եգիպտոսի հայկական ազգային միության, հետ համատեղ ձեռնամուխեղավ լեգեոնի կազմավորման աշխատանքներին։ Ագգային միության կոչով առաջինը լեգեոնի մեջ կամավորագրվեցին Մուսա լեռան լեգենդար պաշտպանները, որոնք ժամանակավորապես հանգրվան Էին գտել Եգիպտոսի Պորտ-Աաիդ նավահանգստային քաղաքում։ Նրանցեց 600 հոգի, ովքեր ակտիվորեն մասնակցել էին թուրքական բանակի դեմ 40 օրտեւած հերոսական մարտերին՝ առաջինների թվում կամավորագրվեցին Արեւելյան լեգեոնում։ Նրանց օրինակին հետեւեցին 300 եգիպտահայեր եւ թուրքականբանակի 236 հայ ռազմագերիներ։Առաջին գումարտակը զինավարժությունների համար փոխադրվեց Կիպրոս, որտեղ հետագայում ստեղծվեցին 2-րդ եւ 3-րդ գումարտակները՝ հիմնականումամերիկահայերից։ Արարայի ճակատամարտում աչքի ընկնելու համար ֆրանսիական հրամանատարությունը25 հայ մարտիկներիպարգեւատրեց«Մարտական խաչ» շքանշանով:

Տես, Ֆրանսիական բանակի Արեւելյան կամ Հայկական լեգեոն։ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%AC%D5%A5%D5%A3%D5%A5%D5%B8%D5%B6_(%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%AB%D5%A1)

  1. Ֆրանկլեն-Բույոնի կամ Անկարայի պայմանագիր։ Կնքվելէ1921 թ․ հոկտեմբերի20-ին,Անկարայում,ՖրանսիայիեւԱնկարայիԱզգայինմեծժողովիկառավարությանմիջեւ:ՀամաձայնագիրընախատեսումէրպատերազմականվիճակիդադարեցումկողմերիմիջեւեւերկուամսվաընթացքումֆրանսիականզորքերիդուրսբերումԿիլիկիայից,բացառությամբԱլեքսանդրետիսանջակի,որը«հատուկ վարչակարգի»կարգավիճակովմնումէրֆրանսիականկառավարմանտակ՝տեղիթուրքբնակչությանմշակութայինլայնինքնավարությամբ:ԻրկողմիցԹուրքիայիԱզգայինմեծժողովիկառավարությանըերաշխավորումէրիրտիրապետությանտականցածազգայինփոքրամասնություններիիրավունքները,որոնք«հանդիսավոր»կերպովճանաչվելեն«Ազգայինուխտի»մեջ:ԹուրքիանհամաձայնվումէրկոնցեսիաներտրամադրելֆրանսիացիներինԱդանայիմարզով անցնողԲաղդադիերկաթուղումիշարքհատվածներումեւպատրաստականությունէրհայտնում(արտգործնախարարՅուսուֆՔեմալբեյինամակըՖրանկլեն-Բույոնին)այդկոնցեսիաներըտարածելնաեւԹուրքիայիհանքերի,երկաթուղիների,նավահանգիստներիեւգետերիվրա:

Տես, Թուրք-ֆրանսիական համաձայնագիր, 1921։ http://www.armin.am/armeniansgenocide/am/Encyclopedia_Of_armenian_genocide_Turq_fransiakan_hamadzaynagir_1921

  1. Ալեքսանդրետիսանջակ, Ա լ եւ ք սանդրետ, Ալեքսանդրեկ (թուրք. Իսկենդերուն), Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանումը (այժմ Թուրքիայի Հաթայ մարզը)։ XI-XIV դդ. Ա. ս-ի տարածքի զգալի մասը մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Տարածությունը՝ 5 հազար քառ․ կմ։ Որպես Սիրիայի մի մասը, Ա. ս. 1915-1918թթ․Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918թ․նոյեմբերինօկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, որտեղ1915թ․ հուլիս-սեպտեմբերինտեղի էունեցել հայերի ինքնապաշտպանականհերոսամարտը։ 1920թ․Ա. ս. մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։1937թ․-ից, ձեւականորեն մնալով Սիրիայի կազմում, Ա. ս. անցել է Ֆրանսիայի եւ Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938թ․այստեղ ստեղծվել էՀաթայի ինքնավար պետությունը։ 1939թ․հունիսին վերջինս միացվել էԹուրքիային։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը հեռացել է եւ հաստատվել Սիրիայում, Լիբանանում։ Հեռացել է նաեւ 20 հազար արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ բռնակցումը։

Տես, Ալեքսանդրետիսանջակ։

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80%D5%A5%D5%BF%D5%AB_%D5%BD%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D5%AF

  1. 1920 թվականի օգոստոսի 4-ին, Ադանայում հռչակվեց Կիլիկիայի անկախ հանրապետությունը: Հաջորդօրը հրապարակվեց կառավարության կազմը՝ վարչապետ Միհրան Տամատյանի գլխավորությամբ:Սակայն նույն օրը ֆրանսիական իշխանությունները՝ զենքի ուժով ցրեցին կառավարությունը,մի քանի օր անց զինաթափեցին հայկական ոստիկանությանը, իսկ սեպտեմբերի 20-ինզինաթափեցին եւ լուծարեցին նաեւ ամբողջ հայկական լեգեոնը:

Տես, Կիլիկիայի անկախության հռչակագրի 90-ամյակը, Հ.Մանջյան, Հ.Գրիգորյան-Ճարպիկյան «Հաճըն»հայրենակցական միության ատենապետ, Aravot.am, 7 օգոստոս 2010 թ․։ https://www.aravot.am/2010/08/07/350916/

  1. Տես, Կիլիկիայի Անկախության Հռչակագիրը, 4 օգոստոս 1920 թ․։ http://gov-wa.info/?p=3579&lang=hy

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն