Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին


Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

  • 18-08-2020 13:25:44   | Հայաստան  |  Հասարակություն

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
«Oգոստոսի 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
     Օգոստոսի 21-ին երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 22-23-ին կնվազի 11-13 աստիճանով»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն