«Հավին էլ է հասկանալի, որ պարետատան որոշումների հեղինակը բժիշկները չեն». Լիզա Ճաղարյան


«Հավին էլ է հասկանալի, որ պարետատան որոշումների հեղինակը բժիշկները չեն». Լիզա Ճաղարյան

  • 20-08-2020 15:30:02   | Հայաստան  |  Հասարակություն

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Ես դեմ եմ և՛ դպրոցների ու բուհերի բացմանը, և՛ գրադարանների բացմանը, և՛ առհասարակ արտակարգ դրության մեղմացմանը։ Իշխանությունը, ինչպես միշտ, ձեռնածու «ընդդիմության» բարբաջանքներին է կուլ գնում, իսկ դրա հետևանքները կրկին ծանր են լինելու հասարակ մահկանացուներիս համար, վերջում էլ բոլոր նետերն ուղղվելու են Առողջապահության նախարարության կողմը, չնայած հավին էլ է հասկանալի, որ պարետատան որոշումների հեղինակը բժիշկները չեն»։

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play