ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը. խախտումներ չեն արձանագրել


ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը. խախտումներ չեն արձանագրել

  • 25-08-2020 17:57:24   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: ՇՎՏՄ-ի աշխատակիցները, որոնք հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներ են իրականացնում պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն, այցելել են մի շարք բենզալցակայաններ, գազալցակայաններ, խոշոր առևտրի կենտրոններ ու շինանյութի խանութներ: 
 
Խախտումներ չեն հայտնաբերվել: Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել  դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, առկա են եղել  փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: 
 
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն