38-ամյա տղամարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


38-ամյա տղամարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

  • 31-08-2020 14:34:37   | Հայաստան  |  Հասարակություն

2020թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշատի խճուղում՝ օղակաձև խաչմերուկի մոտ, 35-ամյա վարորդն  իր վարած «Ռենո Լոգան» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ընդհարվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, որի hետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա ուղևորը տեղում մահացել է։
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասով: 
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ: 
 
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վթարի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն