Հավելյալ գումար Զանգեզուր կենսոլորտային համալիրին. CNF-ի աջակցությամբ աշխատավարձերը բարձրացվել են


Հավելյալ գումար Զանգեզուր կենսոլորտային համալիրին. CNF-ի աջակցությամբ աշխատավարձերը բարձրացվել են

  • 31-08-2020 15:25:58   | Հայաստան  |  Հասարակություն

Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ավելի քան 6 միլիոն դրամ  հավելյալ գումար է հատկացրել  «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ին՝ մինչև տարեվերջ կառույցի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման նպատակով: 
 
CNF-ը, շարունակելով աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին, որպես օժանդակության հիմնական թիրախ ուշադրության կենտրոնում է պահում  նաև պահպանվող տարածքների աշխատակազմերի աշխատանքային պայմանների բարելավումը, այդ թվում, աշխատավարձերի բարձրացումը, ինչն, ըստ էության, արժանապատիվ աշխատանքով զբաղվածության և աշխատանքային գործունեության արդյունավետ իրականացման մոտիվացիա է: 
 
Վերջին տարիներին, Շրջակա միջավայրի նախարարության և CNF-ի արդյունավետ համագործակցության շնորհիվ, ԲՀՊՏ-ների աշխատակիցներին տրված աշխատավարձերի աճման դինամիկան ակնհայտ է. դրանք  գրեթե կրկնապատկվել են: 
 
Սա հիմնադրամի  համար սկզբունքային և էական նշանակություն ունեցող մոտեցում է պահպանվող տարածքների արդյունավետ պահպանության իրականացման գործում:
 
Հիշեցնենք, որ հուլիսին Հայաստանի կառավարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև աննախադեպ դրամաշնորհի պայմանագիր էր  ստորագրվել, որով ՀՀ կառավարությանը տրամադրվել է ևս կես միլիոն եվրո բյուջետային աջակցություն, ինչն ուղղվել  է  «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր պետական ոչ-առևտրային կազմակերպությունների ֆինանսավորմանը: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն