Անցած գիշեր 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժում է իրականացրել Ամուլսարի տարածք. «Լիդիան»


Անցած գիշեր 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժում է իրականացրել Ամուլսարի տարածք. «Լիդիան»

  • 31-08-2020 16:45:35   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն



Ամուլսարի շրջակայքում երկամյա անիշխանության ու օրենքի բացակայության պայմաններում անպատիժ ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումն  անցել է համայնքի բնակիչների հասցեին բացահայտ սպառնալիքների։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան» ընկերությունը:
 
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Անցած գիշերվա ընթացքում 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժում է իրականացրել Ամուլսարի տարածք՝ Սարավան համայնքի կողմից` քարեր շպրտելով տարածքում գտնվող աշխատակից համայնքների բնակիչների ուղղությամբ։ Կից տեսանյութից ակնհայտ է, որ նման ագրեսիայի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ «Լիդիանը» ընդամենը երկու շաբաթում Ամուլսարում աշխատելու համար մոտ 500 դիմում է ստացել, հիմնականում՝ շրջակա համայնքների բնակիչներից։
 
Ավելին՝ ապօրինություն իրականացնողները համայնքի հարյուրավոր բնակիչներին փաստացի սպառնում են «ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՄԲ»:
 
Գիշերվա ընթացքում խմբավորումը ճամփեզրին՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում, տեղակայել է ոստիկանության կողմից տարածքից հեռացված իրենց ապօրինի վագոն-տնակը (կից` լուսանկարը)։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն