«Հայ փոստ»-ը կենսաթոշակառուներին հորդորում է չգնալ փոստային բաժանմունք. թոշակները կբաժանեն փոստատարները


«Հայ փոստ»-ը կենսաթոշակառուներին հորդորում է չգնալ փոստային բաժանմունք. թոշակները կբաժանեն փոստատարները

  • 01-09-2020 13:50:27   | Հայաստան  |  Հասարակություն

Կենսաթոշակների վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում։ 
 
Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը, սեպտեմբեր 2-ից կենսաթոշակի կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից, հասցեական առաքման միջոցով:
 
Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի)  հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, սեպտեմբեր 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:
Նոյյան տապան  -   Հասարակություն