Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին


Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի վարչապետին

  • 01-09-2020 15:10:31   | Հայաստան  |  Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Իգոր Մատովիչին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
 
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սլովակիայի բարեկամ ժողովրդին Սլովակիայի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով առաջընթաց և բարօրություն։
 
Հայաստանն արժևորում է բարեկամ Սլովակիայի հետ համագործակցության ընդլայնումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք կհամալրենք երկկողմ օրակարգը բազմաբովանդակ ծրագրերով և կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության», - նշված է ՀՀ վարչապետի ուղերձում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն