Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք


Նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք

  • 03-09-2020 10:30:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և հանդիպել բնակիչների հետ:
 
Երկրի ղեկավարը նախ ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուց Բերքաձոր տանող ճանապարհի՝ օրերս սկսված և ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին, ապա զրուցել բերքաձորցիների հետ համայնքում առկա խնդիրների մասին: Նախագահ Հարությունյանը համայնքի բնակիչներին շնորհավորել է  Արցախի Հանրապետության օրվա առթիվ և ընդգծել, որ բարձրացված բոլոր հարցերը հավուր պատշաճի կքննարկվեն, և ըստ առաջնահերթությունների կտրվեն համապատասխան լուծումները:
 
Հանրապետության նախագահին ուղեկցում էր քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն