Չեմ էլ ուզում պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե ջերմուկցիների կողմից ևս նյարդերը տեղի տան․․․


Չեմ էլ ուզում պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե ջերմուկցիների կողմից ևս նյարդերը տեղի տան․․․

  • 07-09-2020 15:25:01   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Ջերմուկցիները արդեն 2,5 տարի է զգուշացնում են, որ Ամուլսարի հարցի ձգձգումը հանգեցնելու է որևէ կողմի նյարդերի տեղի տալուն և աստված ոչ անի անդառնալի հետևանքների․․․
 
Ամռան կեսերից ականատես ենք լինում, որ Լիդիանի կողմից արդեն նյարդերը տեղին են տալիս, ու սադրանքը սադրանքի հետևից տեղի են ունենում մեղմ ասած անցանկալի իրադարձություններ։ Չեմ էլ ուզում պատկերացնենք, թե ինչ կլինի, եթե ջերմուկցիների կողմից ևս նյարդերը տեղի տան․․․
Ցավորք Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողանում խնդրի լուծման ունակություն դրսևորել․․․
Հիմա պատկերացրեք մի իրավիճակ, երբ հանքը բացված լիներ և 1-2 տարի աշխատելուց հետո հստակ երևար նրա տված վնասները ու ժողովուրդը պահանջեր փակել/ռեկուլտիվացնել հանքը։ Իսկ կառավարությունը ներկա ձևով ունակ չլիներ որևէ բան ձեռնարկել ու ի՞նչ էր լինելու․․․ Այո, մարդկանց նյարդերը արդեն իրոք վերջնականապես տեղի էին տալու ու անդառնալի իրադարձություններ էին տեղի ունենալու․․․ Այսինքն կրկին համոզվում ես, որ սա միակ ճիշտ ճանապարհն էր, և կեցցեն ջերմուկցիները, որ կարողացան սա անել և շարունակում են արժանապատիվ ձևով պահել իրենց, ավելի ճիշտ մեր բոլորի, հողն ու ջուրը։
Ցավոք այս ամենը խոսում է կառավարության, առնվազն այս հարցում, ամուլ լինելու մասին։ Ցավալի է բայց փաստ։
Ի՞նչ պետք է անել։
Կառավարության փոխարեն թող իրենք պատասխանեն։
Իսկ մենք որպես ՀՀ քաղաքացի, շարունակելու ենք իրացնել մեր սահմանադրական իրավունքը և բոլոր իրավական միջոցներով խոչընդոտել Ամուլսարում որևէ հանքաարդյունաբերական գործունեության ծավալմանը։
Ամուլսար, միայն սար։
Ամուլսար, միայն սար։
ԱմուՐսար, միայն սար։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն