Բագրատունյաց պողոտայում BMW X5 է այրվել


Բագրատունյաց պողոտայում BMW X5 է այրվել

  • 07-09-2020 16:27:20   | Հայաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշիսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 6 շենքի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։29-ին, մարվել՝ 10։36-ին։ Այրվել է «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էդգար Մ․)։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն