Ալկոհոլային թունավորումից մահվան ևս 1 դեպք. ԱՆ


Ալկոհոլային թունավորումից մահվան ևս 1 դեպք. ԱՆ

  • 10-09-2020 15:54:23   | Հայաստան  |  Հասարակություն

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ալկոհոլային թունավորումից մահվան 1 նոր դեպք է արձանագրվել։
 
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով: Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
 
Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play