Հայաստանի 5 ձյուդոիստներ կմասնակցեն «Մեծ սաղավարտ» մրցաշարի<br /> հերթական փուլին<br />


Հայաստանի 5 ձյուդոիստներ կմասնակցեն «Մեծ սաղավարտ» մրցաշարի
հերթական փուլին

  • 26-05-2009 17:15:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 30-31-ին Մոսկվայում կանցկացվի ձյուդոյի «Մեծ սաղավարտ» մրցաշարի հերթական փուլը: Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Դավթյանը, Արթուր Սրապյանը (երկուսն էլ 60 կգ), Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ 66 կգ) եւ Անուշ Հակոբյանը (52 կգ): Հայաստանի հավաքականը մարզիչներ Արթուր Գեւորգյանի եւ Կարեն Սիմոնյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի մայիսի 29-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ