Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթեց «Չիկագո օփեն»<br /> միջազգային մրցաշարում<br />


Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթեց «Չիկագո օփեն»
միջազգային մրցաշարում

  • 26-05-2009 17:10:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ՉԻԿԱԳՈ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 22-26-ին ԱՄՆ-ում անցկացվեց «Չիկագո օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Գաբրիել Սարգսյանը (Հայաստան) 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ Յան Էլվեստի հետ (ԱՄՆ) բաժանեց 1-2 տեղերը: Գործակիցներով առաջինը ճանաչվեց Գ.Սարգսյանը: Իսկ հայաստանցի մեկ այլ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը 4,5 միավորով գրավեց իններորդ տեղը: Մրցաշարում հանդես եկան 800 շախմատիստներ:
Նոյյան տապան  -   Սպորտ