Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր չվերթների վերաբացումը քննարկվում է երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում

18-09-2020 15:46:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



յաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիաչվերթների
վերաբացման հարցը քննարկվում է երկկողմանի` Ռուսաստանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` շեշտելով, որ կանոնավոր չվերթների վերաբացումը կախված է համաճարակային իրավիճակից:
 
ԳՈՎԱԶԴ00:05Իմանալ ավելին
«Մենք հետևում ենք Ռուսաստանում և Հայաստանում համավարակային իրավիճակին, քանի որ այն որոշիչ է սահմանների բացման գործում: Այս հարցերը քննարկվում են երկկողմանի  և ԵԱՏՄ-ի  շրջանակում»,-նշեց դեսպանը:
 
Նրա խոսքով` արտակարգ դրության պայմաններում կառավարության կայացրած որոշումների արդյունքում բավականին շատ հայեր են մեկնել Ռուսաստան: «Կան որոշակի պահանջներ, որոնք ներկայացվում են Հայաստանի քաղաքացիներին երկրից դուրս գալու համար: Կարծում եմ` բավարար կերպով հաշվի են առնվում այն հումանիտար և այլ իրավիճակները, որոնք կարող են հնարավոր դարձնել Հայաստանի քաղաքացիների մուտքը»,-ընդգծեց Կոպիրկինը:
 
Համավարակով պայմանավորված` Հայաստանի և այլ երկրների միջև գործում են ելքերի ու մուտքերի  սահմանափակումներ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 160 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար