«Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին

18-09-2020 18:45:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ վարչապետի տիկին  Աննա Հակոբյանը սեպտեմբերի 18-ին նվերներ է ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և
արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:
 
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարչապետի տիկինը չի կարողացել անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին: Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում Աննա Հակոբյանը գրել է՝ «Միշտ կլինեմ քո կողքին»:
 
Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել  Աննա Հակոբյանի աջակցության և հոգածության ներքո:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 301 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար