Արթուր Վանեցյանը թող մտածի այն մասին, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսել են պաշտոնյաների. ԱԱԾ տնօրեն

21-09-2020 11:04:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում, Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության եւ վարչապետի հեռախոսազրույցները ձայնագրել եւ գաղտնալսել են:
 
Այս մասին այսօր, Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց
ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի հայտարարության մասին, թե իր նշանակումն արդեն իսկ ազգային անվտանգության սպառնալիք է:
 
Թե որքանով Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը հստակ չպատասխանեց՝ հայտնելով միայն, որ քննություն է տարվում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք ինքը հրապարակել չի կարող: 
 
ԱԱԾ տնօրենը չբացառեց, որ հնարավոր է՝ որեւէ ժամանակահատվածում իր հեռախոսսազրույցները եւս գաղտնալսվեն:
 
«Որեւէ մեկը երաշխավորված չէ, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են եւ կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել այդ գործընթացը»,-հայտնեց նա:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 149 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար