Արցախի նախագահը հանդիպել է Դավիթ Տոնոյանի հետ

22-09-2020 13:06:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին Երևանում ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: 
 
Երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել Պաշտպանության բանակի և Զինված ուժերի միջև փոխգոր
ծակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով, որ պաշտպանունակության և արտաքին անվտանգային խնդիրները գտնվում են ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների ուշադրության կենտրոնում: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ հայոց բանակը տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում գլխավոր դերակատարում ունի, և այս համատեքստում շարունակական ու համատեղ ջանքերի շնորհիվ պետք է անընդհատ ընդլայնվեն ռազմական կարողությունները:
 
Դավիթ Տոնոյանը ողջունել է նախագահին նախարարություն կատարած պաշտոնական առաջին այցի կապակցությամբ, և վստահեցրել, որ համադրված ու համակարգված աշխատանքների միջոցով շարունակելու են ամրապնդել հայկական երկու պետությունների անվտանգային համակարգը:
 
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 225 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար