Մոսկվան վերահաստատել է պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների եռակողմ հանդիպման համար


Մոսկվան վերահաստատել է պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրել ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ արտգործնախարարների եռակողմ հանդիպման համար

  • 01-10-2020 09:44:37   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մոսկվան վերահաստատել է պատրաստակամությունը՝ հարթակ տրամադրել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման համար:
 
Ավելի վաղ Լավրովն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը:
 
Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողությամբ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ գործադրել միջնորդական ջանքեր՝ ուղղված քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պայմանների ստեղծմանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play