Ինչու է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչում շնորհվել «Եղնիկներ»-ի հրամանատար Կարեն Ջալավյանին


Ինչու է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչում շնորհվել «Եղնիկներ»-ի հրամանատար Կարեն Ջալավյանին

  • 02-10-2020 11:46:28   | Հայաստան  |  Վերլուծություն

ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց, թե ինչի համար է «Արցախի հերոսի» բարձրագույն կոչում շնորհվել «Եղնիկներ»-ի հրամանատար Կարեն Ջալավյանին։
 
«Պաշտպանության բանակի պաշտպանության շրջանի հրամանատարն Արցախյան գոյամարտից առ այսօր գտնվում է շարքում և իր ակտիվ մասնակցությունն է ունեցել։ Բազմիցս վիրավորվել է, այդ թվում՝ և արցախյան գոյամարտում, և ապրիլյան քառօրյայում։ Եվ իր հմուտ գործողությունների արդյունքում ապահովել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը և ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը՝ հաշվի առնելով նաև, որ այդ ուղղությամբ հակառակորդն օգտագործել է աննախադեպ քանակության անձնակազմ, սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- ասաց նա։
 
Արթուր Սարգսյանի խոսքով՝ պարգևատրությունները շարունակական բնույթ են կրելու։ Եվ ըստ կատարված սխրանքների՝ բոլորն էլ համապատասխան պարգևատրումների արժանանալու են։
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն