Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը. Զոհրաբ Մնացականյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարին


Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը. Զոհրաբ Մնացականյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարին

  • 02-10-2020 12:38:09   | Հայաստան  |  Քաղաքական

 
Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեսազրույց է ունեցել Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ: ՀՀ ԱԳ նախարարն իր հույն գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:
 
Երկուստեք լուրջ մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության առնչությամբ, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ վարձկանների օգտագործման միջոցով:
 
Նախարար Մնացականյանը ընդգծել է առաջիկա շաբաթների ընթացքում իր հույն գործընկերոջը Երևանում հյուրընկալելու կարևորությունը:
Նոյյան տապան  -   Քաղաքական