Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն ապահովում է մեր պարենային անվտանգությունը. արագ փչացող սննդի կարիք չկա. ԱՀ գյուղնախարար


Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն ապահովում է մեր պարենային անվտանգությունը. արագ փչացող սննդի կարիք չկա. ԱՀ գյուղնախարար

  • 02-10-2020 15:01:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն ապահովում է մեր պարենային անվտանգությունը, որևէ խնդիր պարենի մասով չկա:
 
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշյանը: 
 
Ըստ նրա՝ այս պահին միայն պահեստավորում են չփչացող ապրանքներ՝ ջուր, ծխախոտ, պահածոներ՝ տարհանված բնակիչների, կամավորների կարիքները հոգալու համար: 
 
«Արդեն իսկ դրամային առումով մոտ 200 մլն դրամի չափով միայն պարենային մթերքի մասով օգնություն են ցուցաբերել մեր սփյուռքահայ հայրենակիցները բոլոր երկրներից»,- նշեց Ա. Բախշյանը՝ հորդորելով արագ փչացող սնունդ չպաշարել և չուղարկել Արցախ: 
 
Նախարարի փոխանցմամբ՝ բոլոր հացի փռերը, ալրաղացները և վերամշակող ձեռնարկություններն աշխատում են անխափան. 
 
«Մենք զբաղվում ենք նաև բնականոն աշխատանքներով, իրականացնում ենք խաղողի մթերում՝ հաշվի առնելով, որ սեզոնն է, և առաջիկայում կպլանավորենք նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացում»: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն