Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինան իր աջակցությունն է հայտնել հայ զինվորին


Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինան իր աջակցությունն է հայտնել հայ զինվորին

  • 02-10-2020 18:05:33   | Հայաստան  |  Մշակույթ

Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինան իր աջակցությունն է հայտնել հայ զինվորին:  «Այսօր, հենց դուք՝ լավագույններից լավագույններդ գնում եք պաշտպանելու հայրենի հողը, մայրերին, կանանց, երեխաներին՝ Մեծ Հայաստանի և Արցախի: Այսօր աղոթում են ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր մայրերը:Վերադարձե՛ք առողջ և անվնաս: Մայրական օիրհնությունը Ձեզ»,-իր մաղթանքում նշել է օպերայիներգչուհին:
 
<<Երևանյան հեռանկարներ>> միջազգային երաժշտական փառատոնը,որի շրջանակներում Հայաստան են ժամանում աշխարհահռչակ մենակատարներ, նվագախմբեր և երաժիշտներ  բազմիզս արձագանքել են հասարակական և քաղաքացիական մարտահրավերներին միջազգային մակարդակում՝ հավուր պատշաճի ներկայացնելով մշակութային դիվանագիտության փափուկ ուժը: Այս դժվարին պահին ևս մեկ անգամ հանրահռչակ երաժիշտները իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին:Աշխարհի ամենահզոր ներուժը արվեստն է, մշակույթը, մշակութային հաղորդագրությունները հասկանալի են բոլոր լեզուներով և հոգևոր արժեքները կապում են բոլոր մարդկանց: Երաժշտական քննադատները նրան անվանում են մեր օրերի լավագույն դրամատիկ սոպրանո: Նա ներկայանում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերի լեփ-լեցուն դահլիճներում:Օպերային աստղը փայլել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում,Լոնդոնի «Քովենտ գարդենում», Փարիզի «Բաստիլ» օպերայում: Նրան ծափահարել է Վիեննայիեւ Հռոմի, Մյունխենի եւ Ցյուրիխի, Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի, Չիկագոյի եւ ՍանՖրանցիսկոյի, Տոկիոյի եւ Սիդնեյի՝ բարձրորակ վոկալին սովոր, քմահաճ ու պահանջկոտ հանդիսատեսը:Եվ ամենուր, որտեղ նա ելույթ է ունենում, հարմար առիթի դեպքում նշում է իր հայկականծագման մասին: Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինայի օրիորդական ազգանունը Մեյթարջյան է:
Նոյյան տապան  -   Մշակույթ