Հայը կռվում է մի ողջ ոհմակի դեմ մեն-մենակ և շարունակում է ասպետավարի դիմակայել. Հասրաթյան


Հայը կռվում է մի ողջ ոհմակի դեմ մեն-մենակ և շարունակում է ասպետավարի դիմակայել. Հասրաթյան

  • 07-10-2020 10:55:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, նշելով՝
 
«Հետևելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալված հերթական պատերազմի ընթացքին և դրանում ներգրավված հակառակորդի ուժերի կազմին (թուրքական ուժեր և միջոցներ, Սիրիայից, Պակիստանից և Աֆղանստանից բերված իսլամական գրոհային վարձկաններ)՝ ակամայից հիշեցի մեր դիմացի սուլթանապետության «առաջնորդի» կողմից ամիսներ առաջ հայերին ուղղված հետևյալ հայտարարությունը, «...Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի...»:
 
Հետաքրքիր է, գոնե հիմա այդ նախկին դասալիքը հասկանո՞ւմ է, որ ՀԱՅԸ դեմ առ դեմ կռվում է ոչ միայն իր, այլև մի ողջ ոհմակի դեմ մեն-մենակ և շարունակում ոչ միայն ասպետավարի դիմակայել, այլև շուրջ 200 կմ երկարությամբ ձգվող մարտագծի գրեթե բոլոր հատվածներում նրան հասցնել կենդանի ուժի և զինտեխնիկայի հսկայական կորուստներ: Անկասկած է, որ անգամ այս պայմաններում վերջնական ՀԱՂԹԱՆԱԿԸ նորեն մերն է լինելու»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play