Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, առողջացել է 178 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, առողջացել է 178 քաղաքացի

  • 07-10-2020 11:25:16   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53755 դեպք, որոնցից 45110-ն` առողջացած, 995-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7348 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ կատարվել է 312823 թեստավորում:
 
«Այսպիսով` երեկ կատարվել է 2878 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 672 նոր դեպք: Ունենք 178 առողջացած:
 
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 72 (տղամարդ), 92 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play