Թուրքիայի գործողությունները միտված են Օսմանյան կայսրության վերականգնմանը. վարչապետը՝ TIME հանդեսին


Թուրքիայի գործողությունները միտված են Օսմանյան կայսրության վերականգնմանը. վարչապետը՝ TIME հանդեսին

  • 07-10-2020 13:00:11   | Հայաստան  |  Հարցազրույցներ

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել TIME հանդեսին, որում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի սահմանագոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, Թուրքիայի կողմից տարածաշրջան ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու հետ կապված հարցերի:
 
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի մասին հոդվածը. «TIME-ի հետ հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին մեղադրանքներ հնչեցրեց առ այն, որ Թուրքիան արդեն իսկ ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի` պնդելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար:
 
«Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագիծ»,- հոկտեմբերի 2-ին TIME-ի հետ հեռախոսազրույցում ասաց Փաշինյանը՝ մեղադրելով Էրդողանին հաջակցություն Ադրբեջանի տարածաշրջան 1500-2000 սիրիացի ահաբեկիչներ ուղարկելու մեջ:
 
Վկայակոչելով Թուրքիայի ռազմական ներխուժումները Սիրիա, Լիբիա, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի առճակատումը Հունաստանի հետ, Փաշինյանն ասաց. «Թուրքիայի գործողությունները ոչ այլ ինչ են, քան փորձեր՝ ուղղված Օսմանյան կայսրության վերականգնմանը»:
 
Հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ հակամարտության նախաշեմին իր կատարած գործողություններով նա սադրեց Ադրբեջանին՝ Փաշինյանը պատասխանեց, որ իշխանության գալուն պես նա պատմական կոչ արեց` առաջարկելով հակամարտության լուծման նոր բանաձև, որը պետք է բավարարեր ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին: Ըստ նրա՝ իր հետագա հայտարարություններն արվել են ի պատասխան Ալիևի մաքսիմալիստական դիրքորոշման:
 
Փաշինյանն ասաց` որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան «դադարեցնի իր ներգրավվածությունը» և «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:
 
Նա պնդում էր, որ վարձկաններն ադրբեջանական գյուղերում հալածում են մարդկանց և թալանում ալկոհոլ վաճառող խանութները՝ պահանջելով, որ նրանք հետևեն շարիաթի օրենքներին:
 
Ըստ Փաշինյանի՝ ներկայումս Ադրբեջանում կա 1,500-2,000 ահաբեկիչ»:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ