Մտացածին ահաբեկչության մասին խոսում է մի երկիր, որն այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ է ներմուծել. ԱԳՆ խոսնակ


Մտացածին ահաբեկչության մասին խոսում է մի երկիր, որն այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ է ներմուծել. ԱԳՆ խոսնակ

  • 07-10-2020 14:05:37   | Հայաստան  |  Քաղաքական

 
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը: 
 
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ին, իբրև թե, հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը: 
 
Նաղդալյանը նախ նշել է, որ այդ տեղեկատվության հերքմամբ արդեն իսկ հանդես է եկել ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ սա ադրբեջանական կողմի հերթական սուտն է, որը նախևառաջ նպատակ է հետապնդում արդարացնելու իր կողմից Արցախի և Հայաստանի խաղաղ բնակավայրերի շարունակական ռմբակոծումները:
 
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության աշխատանքի նման գործելաոճը դատապարտելի է: Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողութան մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Նոյյան տապան  -   Քաղաքական