Ինչ է անում Թուրքիան ադրբեջանա-արցախյան հակամարտության ժամանակ. Կարեն Հովհաննիսյան


Ինչ է անում Թուրքիան ադրբեջանա-արցախյան հակամարտության ժամանակ. Կարեն Հովհաննիսյան

  • 07-10-2020 15:01:33   | Հայաստան  |  Հասարակություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 
 
«Ինչ է անում Թուրքիան ադրբեջանա-արցախյան հակամարտության ժամանակ։ Կիրառում է նույն այն մեթոդը, ինչ կիրառել է Սիրիայում։ Բեմականացնում է դրվագներ , այսպես ասած, «հերոսական հատվածներից» և դրանք հրամցնում հանրությանը։ Սրանով առաջին հերթին փորձում են սեփական հանրության մոտ արդարացնել իրենց ռազմական գործողությունները և այդ գործողությունների հետևանքով զոհերի փաստը, այնուհետև փորձում են հանրության մոտ մեղմացնել խուճապը։
 
Ասեմ որ, Գանձակի ռազմական օդանավակայանի խոցումից հետո Ադրբեջանի ցամաքային սահմանային անցակետերի մոտ հազարավոր մարդիկ են հավաքվել, ովքեր ցանկանում են լքել երկիրը, դրանք հիմնականում այլ երկրի քաղաքացիներ են, բայց ադրբեջանցիներ»։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play